15:18  ,  10 դեկտեմբերի, 2017

Կարեն Գրիգորյանը երկրորդ տեղն է գրավել Penang Open-ում

Կարեն Գրիգորյանը Մալայզիայում անցկացված Penang Open շախմատային բաց մրցաշարում գրավել է երկրորդ տեղը:

Հայաստանի ներկայացուցիչը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր եւ հնդիկ Կ. Ռատնակարանի հետ բաժանել է 1-2-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով արժանացել է երկրորդ մրցանակին:

Կարեն Գրիգորյանը 9 պարտիաներում տարել է 8 հաղթանակ եւ կրել մեկ պարտություն: Միակ պարտությունը նա 7-րդ տուրում կրել է հենց Կ. Ռատնակարանից:

Penang Open-2017-ին մասնակցել են 134 շախմատիստներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում