01:24  ,  10 դեկտեմբերի, 2017

London Chess Classic FIDE Open-ը՝ հայ շախմատիստների հաղթանակով

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում անցկացված London Chess Classic FIDE Open մրցաշարն ավարտվեց Հայաստանի հավաքականի շախմատիստների հաղթանակով:

Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը 9 հնարավորից վաստակեց 7.5-ական միավոր եւ ֆրանսիացի Սեբաստիան Մեզեի հետ բաժանեցին 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Գաբրիել Սարգսյանը գրավեց առաջին տեղը, իսկ Հրանտ Մելքումյանը՝ երկրորդ:

Վերջին տուրում Մելքումյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ռուս Ալեքսանդր Մոտիլյովի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը սպիտակներով պարտության մատնեց անգլիացի Ջոնաթան Հոքինսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում