01:03  ,  10 դեկտեմբերի, 2017

London Chess Classic. 7-րդ տուրում՝ 3 հաղթական պարտիա, Արոնյանը բաժանում է 5-7-րդ տեղերը

London Chess Classic սուպերմրցաշարի 7-րդ տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ամերիկացիներ Ուեսլի Սոյի եւ Հիկարու Նակամուրայի հետ նաժանում է 5-7-րդ տեղերը: Առաջատարներն են ամերիկացի Ֆաբիանո Կարուանան եւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին: Նրանցից կեսական միավոր են հետ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը:

Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր:

London Chess Classic-ը Grand Chess Tour-ի վերջին փուլն է:

London Chess Classic, 7-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Մայքլ Ադամս (Անգլիա)՝ 1:0

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0:1

Մրցաշարային դրությունը. Կարուանա, Նեպոմնյաշչի՝ 4.5-ական միավոր, Կարլսեն, Վաշյե-Լագրավ՝ 4-ական, Արոնյան, Սո, Նակամուրա՝ 3.5-ական, Անանդ, Կարյակին, Ադամս՝ 2.5-ական:

8-րդ տուր

Ադամս - Արոնյան

Կարլսեն - Նեպոմնյաշչի

Նակամուրա - Կարուանա

Սո - Կարյակին

Վաշյե-Լագրավ - Անանդ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում