22:18  ,  9 դեկտեմբերի, 2017

ՊՍԺ-ն հաղթեց Դի Մարիայի, Պաստորեի եւ Մբապեի գոլերի շնորհիվ

Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում ուժերը չափեց «Լիլի» հետ եւ հաղթանակ տարավ 3:1 հաշվով: Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան արգենտինացիներ Անխել Դի Մարիան ու Խավյեր Պաստորեն եւ ֆրանսիացի Կիլիան Մբապեն:

ՊՍԺ-ն մրցաշարային աղյուսակը գլխավորում է 44 միավորով եւ 16 հանդիպում անցկացրած «Լիոնի» նկատմամբ ունի 12 միավորի առավելություն:

Ֆրանսիայի առաջնություն, 17-րդ տուր

ՊՍԺ - «Լիլ»՝ 3:1

Անխել Դի Մարիա, 28, Խավյեր Պաստորե, 49, Կիլիան Մբապե, 90+3 – Անվար Էլ Գազի, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով