22:24  ,  9 դեկտեմբերի, 2017

Միշա Ալոյանը նվաճեց WBA International-ի չեմպիոնական գոտին

Ռուսաստանցի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը նվաճեց WBA International-ի չեմպիոնական տիտղոսը թեթեւագույն քաշային կարգում: Կեմերովոյում տեղի ունեցած մենամարտում Ալոյանի մրցակիցը եղել է Նիկարագուայի ներկայացուցիչ Էրմոխենես Կաստիլյոն:

10 ռաունդում Ալոյանը առավելության է հասել 100:90, 98:92, 94:96 հաշվով:

Ալոյանը երրորդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած երեք մենամարտերում:

Կաստիլյոն 12 հաղթանակից հետո առաջին պարտությունն է կրել պրոֆեսիոնալ կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում