23:26  ,  8 դեկտեմբերի, 2017

London Chess Classic. Ուեսլի Սո - Լեւոն Արոնյան՝ ոչ ոքի

London Chess Classic սուպերմրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոի հետ: 38-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի: Երկու գրոսմայստերներն էլ Լոնդոնում բոլոր պարտիաներն ավարտել են ոչ ոքի եւ վաստակել են 3-ական միավոր:

Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան սեւերով միավորը կիսեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ եւ 4 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 

Շարունակվում են Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Մայքլ Ադամս (Անգլիա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) պարտիաները:

Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչու ու Սերգեյ Կարյակինի, հնդիկ Վիշվանաթան Անանդի, Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

London Chess Classic-ը Grand Chess Tour-ի վերջին փուլն է:

London Chess Classic, 6-րդ տուր

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) 

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Մայքլ Ադամս (Անգլիա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում