20:20  ,  8 դեկտեմբերի, 2017

Եվրոպայի լիգա. Տիգրան Բարսեղյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է մակեդոնական «Վարդարի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի վիճակագրությունը նորվեգական «Ռուսենբորգի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում:

Բարսեղյանը 3 հարված է կատարել դարպասի ուղղությամբ: Նրա 39 փոխանցումից թիմակիցներին հասել է 84.6 տոկոսը: 24-ամյա հարձակվողը կատարել է 2 առանցքային փոխանցում, 3 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին, 1 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 2 անգամ խլել է գնդակը, 2 անգամ էլ կասեցրել է մրցակիցների փոխանցումները:

Բարսեղյանը կանոնները խախտել է 1 անգամ՝ ստանալով դեղին քարտ: Նրա դեմ նույնպես կանոնները խախտել են մի դրվագում:

Բարսեղյանը ստացել է 7.07 գնահատականը, իսկ լավագույնը «Վարդարի» կազմում ճանաչվել է բրազիլացի հարձակվող Իտալոն (7.77):

Հիշեցնենք, որ Մակեդոնիայում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, «Վարդարի» եւ Հայաստանի հավաքականի խաղացող Հովհաննես Համբարձումյանը հանդիպումը բաց է թողել դեղին քարտերի պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով