15:48  ,  8 դեկտեմբերի, 2017

Չեմպիոնների լիգա. «Ռեալի» ֆուտբոլիստը որակազրկվեց միտումնավոր դեղին քարտ ստանալու համար

ՈւԵՖԱ-ն Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալին որակազրկել է Չեմպիոնների լիգայի 2 խաղով, հայտնում է կազմակերպության կայքը:

25-ամյա ֆուտբոլիստը պատժվել է Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում միտումնավոր դեղին քարտ ստանալու համար: Կիպրոսում կայացած խաղում Կարվախալը ժամանակ ձգելու համար դեղին քարտ էր ստացել 90-րդ րոպեին, երբ «Ռեալը» հաղթում էր 6:0 հաշվով: Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում դա իսպանացու երրորդ զգուշացումն էր, ինչը նշանակում էր, որ նա պետք է բաց թողներ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խմբային փուլի վերջին տուրի խաղը, սակայն կարող էր մասնակցել փլեյ-օֆֆի հանդիպմանը: Այսպիսով, նա բաց կթողնի նաեւ 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» H խմբից երկրորդ տեղում դուրս էր եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, որտեղ իր մրցակցին կիմանա դեկտեմբերի 11-ին կայանալիք վիճակահանությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում