13:10  ,  8 դեկտեմբերի, 2017

Եվրոպայի լիգա. Յուրգեն Կլինսմանի որդին նորամուտի խաղում հետ է մղել 11 մետրանոց

Գերմանացի լեգենդար հարձակվող Յուրգեն Կլինսմանի որդի Ջոնաթանը Բեռլինի «Հերտայի» կազմում նորամուտն է նշել Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղում: Շվեդական «Էստերսունդի» դեմ տնային խաղում 20-ամյա դարպասապահը հանդես է եկել մեկնարկային կազմում, իսկ 86-րդ րոպեին 11 մետրանոց հարված է հետ մղել 1:1 հաշվի ժամանակ: Հանդիպումն այդպես էլ ավարտվել է, իսկ «Հերտան» 5 միավորով գրավել է խմբի վերջին տեղը եւ լքել պայքարը:

Հիշեցնենք, որ Յուրգեն Կլինսմանը Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 108 խաղ եւ խփել 47 գոլ: Նրա որդին ունի ԱՄՆ-ի քաղաքացիություն եւ հանդես է գալիս այդ երկրի երիտասարդական հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում