10:40  ,  8 դեկտեմբերի, 2017

Եվրոպայի լիգա. «Վարդարի» խաղի ժամանակ շունը մտել է դաշտ

Մակեդոնական «Վարդարի» եւ նորվեգական «Ռուսենբորգի» միջեւ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղի ժամանակ շուն է մտել խաղադաշտ:

Երկրորդ խաղակեսի ընթացքում կենդանին հասել է մինչեւ դաշտի կենտրոն, այնուհետեւ լքել է դաշտը՝ տեսնելով ստադիոնի աշխատակիցներին:

Մակեդոնիայում կայացած հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Վարդարի» մեկնարկային կազմում անցկացրել էր ամբողջ հանդիպումը, իսկ 72-րդ րոպեին ստացել դեղին քարտ: Հովհաննես Համբարձումյանը բացակայում էր դաշտի տերերի հայտացուցակից:

Այդ ոչ ոքիից հետո «Վարդարն» առաջին միավորն էր վաստակել Եվրոպայի լիգայում, իսկ L խմբից փլել-օֆֆ էին դուրս եկել ռուսական «Զենիթն» ու իսպանական «Ռեալ Սոսյեդադը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով