00:12  ,  8 դեկտեմբերի, 2017

Եվրոպայի լիգա. «Միլանի» անսպասելի պարտությունն ու օրվա արդյունքները

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին փուլում իտալական «Միլանը» հյուրընկալվելիս անսպասելի պարտություն կրեց Խորվաթիայի «Ռիեկայից» 0:2 հաշվով, սակայն D խմբում 11 միավորով գրավեց առաջին տեղը:

Խմբերում առաջին երկու տեղերը գրաված թիմերը պայքարը կշարունակեց փլեյ-օֆֆում:

Եվրոպայի լիգա, 6-րդ տուր

«Ապոլոն Լիմասոլ» (Կիպրոս) – «էվերտոն» (Անգլիա)՝ 0:3
«Ատալանտա» (Իտալիա) – «Լիոն» (Ֆրանսիա)՝ 1:0
«Աուստրիա» (Ավստրիա) – ԱԵԿ (Հունաստան)՝ 0:0
«Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա) – «Բրագա» (Պորտուգալիա)՝ 2:1
«Վիլյառեալ» (Իսպանիա) – «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել)՝ 0:1
«Դինամո Կիեւ» (Ուկրաինա– «Պարտիզան» (Սերբիա)՝ 4:1
«Զլին» (Չեխիա) – «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)՝ 0:2 
«Կոպենհագեն» (Դանիա) – «Շերիֆ» (Մոլդովա)՝ 2:0
«Ռիեկա» (Խորվաթիա– «Միլան» (Իտալիա)՝ 2:0
«Սլավիա» (Չեխիա) – Աստանա (Ղազախստան)՝ 0:1 
«Հոֆենհայմ» (Գերմանիա) – «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 1:1
«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա– «Շկենդերբեու» (Ալբանիա)՝ 2:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով