21:39  ,  7 դեկտեմբերի, 2017

ԱԱ-2018. Ռոբերտո Կարլոսի ֆավորիտները

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը նշել է 2018թ. աշխարհի առաջնության ֆավորիտների իր վարկածը:

«Բրազիլիայից բացի, աշխարհի առաջնության ֆավորիտներից եմ համարում նաեւ Իսպանիային, Գերմանիային եւ Արգենտինային: Մրցաշարի կազմակերպիչ Ռուսաստանը եւս կարող է անակնկալ մատուցել՝ հասնելով կիսաեզրափակիչ կամ եզրափակիչ»,- Ռոբերտո Կարլոսի խոսքը մեջբերում է championat.com-ը:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով