18:49  ,  7 դեկտեմբերի, 2017

Մեսի. Կցանկանայի վերադառնալ Արգենտինա, բայց այնտեղ կարող են սպանել՝ ցանկանալով կողոպտել

«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին խոստովանել է, որ հայրենիք վերադառնալուն վերապահումով է մոտենում երկրում տիրող քրեածին իրավիճակի պատճառով:

«Շատ տհաճ է տեսնել, որ Արգենտինայում կարող են սպանել՝ ցանկանալով կողոպտել: Ես բազմիցս ասել եմ, որ երազում եմ «Նյուելս Օլդ Բոյզի» մասին, բայց չգիտեմ, թե ինչպես կդասավորվի կյանքը:

Արգենտինայում կյանքը կասկածներ է առաջացնում: Ցանկանում եմ, որ իմ երեխաները վայելեն անվտանգ, հանգիստ կյանքը»,- Մեսիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Մեսին երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մինչեւ 2021 թվականը՝ դառնալով աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Վերջերս Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կոտրել էին ֆուտբոլիստի բրոնզաձույլ արձանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում