09:11  ,  8 դեկտեմբերի, 2017

London Chess Classic. Լեւոն Արոնյան vs Ուեսլի Սո

Լոնդոնում շարունակվող London Chess Classic սուպերմրցաշարում հանգստյան օրվանից հետո դեկտեմբերի 8-ին կկայանան 6-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ: Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 20:00-ին:

Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչու ու Սերգեյ Կարյակինի, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ եւ 2.5 միավորով բաժանում է 2-8-րդ տեղերը: Միանձնյա առաջատարն է 3.5 միավոր ունեցող Ֆաբիանո Կարուանան, որը նախորդ 2 տուրերում հաղթել է Սերգեյ Կարյակինին ու Վիշվանաթան Անանդին:

Հիշեցնենք, որ London Chess Classic-ը Grand Chess Tour-ի վերջին փուլն է:

London Chess Classic, 6-րդ տուր

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) 

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Մայքլ Ադամս (Անգլիա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում