14:29  ,  7 դեկտեմբերի, 2017

Գվարդիոլա. Գուցե լավ է, որ մենք պարտվեցինք

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Դոնեցկի «Շախտյորից» 1:2 հաշվով կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում: Դա մանչեսթերցիների առաջին պարտությունն էր այս մրցաշրջանում ու վերջին 20 խաղերում:

«Գոհ եմ, որ հնարավորություն տվեցինք երիտասարդ ֆուտբոլիստներին: Ինձ դուր եկավ նրանց խաղը: Կյանքը շարունակվում է: Պարտությունը մեր մասնագիտության մի մասն է: Հիմա պետք է ուշքի գալ:
Գուցե լավ է, որ մենք պարտվեցինք: Մամուլը մեծ ճնշում էր գործադրում մեր վրա, իսկ հիմա ես գոհ եմ՝ չնայած այսպիսի արդյունքին:

Շնորհավորում եմ մրցակցին: Ստացվեց լավ հանդիպում: Հատկապես գեղեցիկ էր նրանց առաջին գոլը, իսկ երկրորդ գոլի դրվագում մենք չպաշտպանվեցինք այնպես, ինչպես պետք էր»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Շախտյորի» կայքը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցներն արդեն հայտնի են: 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 11-ին:

 



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում