ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի լավագույն գոլի 5 թեկնածուներին:
Հավակնորդների թվում են Սադիոն Մանեի («Լիվերպուլ»), Ֆեդերիկո Բերնարդեսկիի («Յուվենտուս»), Բերնարդի («Շախտյոր»), Սյոն Հյոն-Մինի («Տոտենհեմ») եւ Կրիշտիանու Ռոնալդուի («Ռեալ») գոլերը:
Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկությամբ: Բոլոր գոլերը կարող եք դիտել ՈւԵՖԱ-ի կայքում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցներն արդեն հայտնի են: 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 11-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում