10:39  ,  7 դեկտեմբերի, 2017

«Գանձասար-Կապանը» ներկայացրել է 5 լավագույն ֆուտբոլիստներին

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Գանձասար-Կապանը» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա է ներկայացրել 2017 թվականի իր լավագույն ֆուտբոլիստների հնգյակը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հնգյակում տեղ են գտել՝ Գրիգոր Մելիքսեթյանը, Հայկ Իշխանյանը, Գեղամ Հարությունյանը, Լուբամբո Մուսոնդան եւ Ալեքս Քրիստիան Ջունիորը։

Ավելի վաղ իր լավագույն հնգյակը ներկայացրել էր «Ալաշկերտը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում