10:22  ,  7 դեկտեմբերի, 2017

Ռոնալդուի հերթական ռեկորդը Չեմպիոնների լիգայում

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, գոլի հեղինակ դառնալով Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում, սահմանել է բացառիկ ռեկորդ:

32-ամյա Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, որը Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշարում գոլի հեղինակ է դառնում խմբային փուլի բոլոր՝ 6 խաղերում, գրում է AS-ը:

Պորտուգալիայի հավաքականի ավագը 6 խաղում խփել է 9 գոլ: Նա 4 գոլ խփել է Կիպրոսի ԱՊՕԷԼ-ին, 2 անգամ գրավել է Լոնդոնի «Տոտենհեմի» դարպասը ու եւս 3 անգամ աչքի ընկել «Բորուսիայի» դեմ խաղերում:

«Ռեալը» գերմանական ակումբին հաղթել էր 3:2 հաշվով եւ H խմբից երկրորդ տեղում դուրս էր եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, որտեղ իր մրցակցին կիմանա դեկտեմբերի 11-ին կայանալիք վիճակահանությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում