02:23  ,  7 դեկտեմբերի, 2017

London Chess Classic. Ֆաբիանո Կարուանայի երկրորդ հաղթանակը (աղյուսակ)

London Chess Classic սուպերմրցաշարում երկրորդ հաղթանակը տարավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանան, որը 5-րդ տուրում սպիտակներով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Կարուանան 3.5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նախորդ տուրում ամերիկացի շախմատիստը հաղթել էր ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, որը Անանդի հետ եզրափակում է աղյուսակը՝ 2-ական միավոր: Մյուս մասնակիցները վաստակել են 2.5-ական միավոր:

Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 5-րդ տուրում սպիտակներով ոչ ոքի էր խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Նախորդ 4 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչու ու Սերգեյ Կարյակինի, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:

London Chess Classic-ը Grand Chess Tour-ի վերջին փուլն է: Դեկտեմբերի 7-ին մրցաշարում հանգստյան օր է:

London Chess Classic, 5-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0

Մայքլ Ադամս (Անգլիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)- Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում