18:53  ,  6 դեկտեմբերի, 2017

Գվարդիոլան «Նապոլիի» մարզիչին խոստացել է հաղթել «Շախտյորին»

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Դոնեցկի «Շախտյորի» դեմ հանդիպումից առաջ իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին խոստացել է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթանակ տանի ուկրաինական թիմի նկատմամբ, հաղորդում է Sky Sport Italia-ն:

Նշվում է, որ Մաուրիցիո Սարին Գվարդիոլայի ընկերն է, եւ նա կարճ հաղորդագրությամբ նրան վստահեցրել է, որ ջանք չեն խնայի հաղթանակի հասնելու համար:

«Մանչեսթեր Սիթին» (15 միավոր) արդեն ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիր: Իսկ երկրորդ տեղի համար պայքարում են «Շախտյորն» (9) ու «Նապոլին» (6): Իտալական թիմը դեկտեմբերի 6-ին կհյուրընկալվի հոլանդական «Ֆեյենորդին» (0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս