09:15  ,  7 դեկտեմբերի, 2017

Ֆլոյդ Մեյվեզերը խոստովանել է, որ ամբողջ ուժով չի մենամարտել Քոնոր Մաքգրեգորի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերի աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը (50 հաղթանակ, 0 պարտություն, 27 նոկաուտ) պատմել է, որ ամբողջ ուժով չի մենամարտել UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորի հետ:

«Ցանկանո՞ւմ եք իմանալ ճշմարտությունը: Մեկնարկային ռաունդներում ես ամբողջ ուժով չէի մենամարտում Մաքգրեգորի: Ինչո՞ւ. քանի որ շատերն էին քննադատում մեր մենամարտը, եւ ես որոշեցի այդպես անել, որպեսզի մարդիկ մտածեն, թե նա մրցունակ է»,- 40-ամյա ամերիկացու խոսքը մեջբերում է FightHype-ը:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին բռնցքամարտի կանոններով անցկացված մենամարտում  Մեյվեզերը տեխնիկական նոկաուտով էր հաղթել Մաքգրեգորին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում