14:33  ,  6 դեկտեմբերի, 2017

NBA. 24-ամյա բասկետբոլիստի 51 միավորներն ու օրվա լավագույն դրվագը Ռասել Ուեստբրուկից

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Օկլահոման» սեփական խաղահրապարակում 100:94 հաշվով հաղթել է «Յուտային»: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Օկլահոմայի» առաջատար Ռասել Ուեստբրուկը, որը վաստակել է 34 միավոր եւ դարձել նաեւ թրիփլ-դաբլի հեղինակ: Սա Ուեստբրուկի 7-րդ թրիփլ-դաբլն էր այս մրցաշրջանում:

«Վաշինգտոնը» Բրեդլի Բիլի 51 միավորների օգնությամբ ուժեղ է գտնվել «Պորտլենդից»՝ 106:92: 24-ամյա բասկետբոլիստը նախկինում երբեք մեկ խաղում չէր գրանցել այդպիսի արդյունավետություն:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է Ռասել Ուեստբրուկը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Օկլահոմա» – «Յուտա»՝ 100:94 (19:28, 20:19, 29:33, 32:14)

«Պորտլենդ» – «Վաշինգտոն»՝ 92:106 (22:24, 15:27, 29:28, 26:27)

«Տորոնտո» – «Ֆինիքս»՝ 126:113 (36:23, 19:23, 42:33, 29:34)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում