00:12  ,  6 դեկտեմբերի, 2017

London Chess Classic. Առաջին հաղթական պարտիան

London Chess Classic սուպերմրցաշարի չորրորդ տուրից հետո միանձնյա առաջատարը ամերիկացի Ֆաբիանո Կարուանան է, որը սեւերով առավելության հասավ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի նկատմամբ եւ ունի 2.5 միավոր: Տուրի մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով ոչ ոքի էր խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդկի Վիշվանաթան Անանդի հետ: Նրանք վաստակել են 2-ական միավոր: 

Հիշեցնենք, որ նախորդ երեք տուրերում բոլոր պարտիաներն ավարտվել էին ոչ ոքի: Սերգեյ Կարյակինը վաստակել է 1.5 միավոր, մյուսները Կարուանայից հետ են կեսական միավոր:

Դեկտեմբերի 6-ին կայանալիք 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

London Chess Classic, չորրորդ տուր

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5 

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0:1

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Մայքլ Ադամս (Անգլիա)՝ 0.5:0.5

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում