22:29  ,  5 դեկտեմբերի, 2017

London Chess Classic. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Վիշի Անանդի հետ

London Chess Classic սուպերմրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդկի Վիշվանաթան Անանդի հետ: 31-րդ քայլում կողմերը համաձայնել են ոչ ոքի արդյունքի: Նրանք առաջինն են ավարտել պարտիան այս տուրում: Մյուս պարտիաները շարունակվում են:

Հիշեցնենք, որ նախորդ երեք տուրերում բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ ոքի:

London Chess Classic, չորրորդ տուր

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) 

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Մայքլ Ադամս (Անգլիա)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս