20:49  ,  5 դեկտեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյան. Ռոստովից հետո Իբրահիմովիչը հասկացավ, որ այնտեղ աստվածը ես եմ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Матч ТВ»-ի պատրաստած վավերագրական ֆիլմում պատմել է նաեւ ակումբակից, շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ իր հարաբերությունների մասին:

«Զլատանը շատ ծանր բնավորություն ունի, բոլորին չի համապատասխանում: Մարդիկ չեն հասկանում նրա կատակները եւ ինչի մասին է խոսում: Հնարավոր է՝ պարզապես չեն ցանկանում հասկանալ: Բայց ես առաջին օրվանից լավ հարաբերություններ ունեմ նրա հետ: «Մանչեսթեր Յունայթեդից» դուրս նրա վերականգնման փուլում եւս կապ ունեինք, զրուցում էինք:

Բոլորը գիտեն, որ Իբրահիմովիչը իրեն աստված է համարում: Բայց երբ վայրէջք կատարեցինք Ռոստովում, ես նրան ասացի. «Տեսնո՞ւմ ես, ով է այստեղ աստվածը»: Կատակ եմ անում: Պարզապես շատ էին հայերը, բոլորը վանկարկում էին իմ անունը: Ռոստովից հետո Իբրահիմովիչը հասկացավ, որ այնտեղ կա նաեւ ուրիշ աստված՝ ես»,- ասել է Մխիթարյանը՝ ծիծաղելով:

Հիշեցնենք, որ վերջերս Մխիթարյանի մասին վավերագրական ֆիլմ էր ներկայացրել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում