20:09  ,  4 դեկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը ԲԿՄԱ-ի դեմ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կլինի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում, կանխատեսել է բրիտանական Express.co.uk-ը՝ ներկայացնելով պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հավանական մեկնարկային կազմը:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Մատեո Դարմիան, Վիկտոր Լինդելյոֆ, Կրիս Սմոլինգ, Դեյլի Բլինդ, Պոլ Պոգբա, Անդեր Էրերա, Խուան Մատա, Հենրիխ Մխիթարյան, Մարկուս Ռեշֆորդ, Զլատան Իբրահիմովիչ:

A խմբի «Մանչեսթեր Յունայթեդ» - ԲԿՄԱ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ հինգ հանդիպումներից չորսում Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չի եղել, իսկ մեկում դուրս է եկել փոխարինման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում