22:27  ,  3 դեկտեմբերի, 2017

Դորտմունդի «Բորուսիան» հետեւում է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին

Դորտմունդի «Բորուսիան» հետեւում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին:

Express.co.uk-ի համաձայն՝ գերմանական ակումբը դեմ չէ վերադարձնել Հայաստանի հավաքականի ավագին, որը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 5 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման:

Վերջերս «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել էր, որ դժգոհ է Մխիթարյանի ելույթից վերջին 4-5 խաղերում: Դրանից հետո 28-ամյա կիսապաշտպանը սկսել էր լրացուցիչ մարզումներ անցկացնել մարզասրահում, որպեսզի վերադարձնի տեղն անգլիական ակումբի մեկնարկային կազմում

Նշվում է, որ է «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի վաճառել Հենրիխ Մխիթարյանին, եթե հաջողվի ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին: Գերմանիայի ազգային հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայում» հանդես եկել է 2013-2016 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում