23:10  ,  3 դեկտեմբերի, 2017

Անպարտելի Արսեն Գուլամիրյանի հերթական հաղթանակը՝ նոկաուտով

Առաջին ծանր քաշային կարգում հանդես եկող Արսեն Գուլամիրյանը հերթական հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում:

Ֆրանսիայում կայացած մենամարտում 30-ամյա բռնցքամարտիկը նոկաուտի է ենթարկել բրազիլացի Հեմիլթոն Վենտուրային

Պրոֆեսիոնալ ռինգում 22 մենամարտ անցկացրած Արսեն Գուլամիրյանը շարունակում է անպարտելի մնալ: 22 հաղթանակներից 14-ում նա առավելության է հասել նոկաուտով:

Հիշեցնենք, որ Արսեն Գուլամիրյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում Ֆրանսիայի հավաքականի 90 կգ քաշային կարգում ուղեգիր նվաճած միակ օլիմպիականն էր, սակայն չէր մասնակցել Օլիմպիական խաղերին: Նա նաեւ երեք անգամ դարձել է Ֆրանսիայի մինչեւ 18 տարեկանների չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում