21:57  ,  2 դեկտեմբերի, 2017

ՊՍԺ-ի առաջին պարտությունը

Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն արտագնա խաղում մրցեց «Ստրասբուրգի» հետ եւ պարտություն կրեց 1:2 հաշվով: Սա ՊՍԺ-ի առաջին պարտությունն էր Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում: Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը  41 միավորով առաջին տեղում է, «Ստրասբուրգը» վաստակել է 18 միավոր եւ 14-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 16-րդ տուր

«Ստրասբուրգ» - ՊՍԺ՝ 2:1

Ժոյա Դա Կոշտա, 13, Ստեֆան Բաոկեն, 65 – Կիլիան Մբապե, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով