Խորվաթիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մեկնաբանել է 2018թ. աշխարհի առաջնության վիճակահանության արդյունքը: Խորվաթները եզրափակիչ մրցաշարի D խմբում կմրցեն Արգենտինայի, Իսլանդիայի եւ Նիգերիայի հավաքականների հետ:
«Խորվաթիային բաժին է հասել բարդ խումբ, կլինի մեծ ճակատամարտ: Մեզ սպասվում է պայքար լավագույն թիմերի դեմ: Անհամբեր սպասում եմ աշխարհի առաջնությանը, հատկապես, Արգենտինայի հետ դիմակայությանը: Ուրախ կլինեմ խաղալ իմ ընկերներ Մեսիի եւ Մասկերանոյի դեմ: Խորվաթիան ունի 1/8 եզրափակիչ դուրս գալու լավ հնարավորություններ»,- Ռակիտիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
A խումբ. Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Ուրուգվայ:
B խումբ. Պորտուգալիա, Իսպանիա, Մարոկկո, Իրան:
C խումբ. Ֆրանսիա, Ավստրալիա, Պերու, Դանիա:
D խումբ. Արգենտինա, Իսլանդիա, Խորվաթիա, Նիգերիա:
E խումբ. Բրազիլիա, Շվեյցարիա, Կոստա Ռիկա, Սերբիա:
F խումբ. Գերմանիա, Մեքսիկա, Շվեդիա, Հարավային Կորեա:
G խումբ. Բելգիա, Պանամա, Թունիս, Անգլիա:
H խումբ. Լեհաստան, Սենեգալ, Կոլումբիա, Ճապոնիա:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում