11:31  ,  2 դեկտեմբերի, 2017

Սերխիո Մարկարյան. Ավելի լավ վիճակահանություն Ուրուգվայի համար չէր կարող լինել

Հունաստանի եւ Պերուի ազգային հավաքականների նախկին գլխավոր մարիչ, ուրուգվահայ Սերխիո Մարկարյանը մեկնաբանել է 2018թ. աշխարհի առաջնության վիճակահանության արդյունքը Ուրուգվայի հավաքականի համար, որը եզրափակիչ մրցաշարի խմբային փուլում կմրցի Ռուսաստանի, Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի հավաքականների հետ:

« Ավելի լավ վիճակահանություն Ուրուգվայի համար չէր կարող լինել: Կարծում եմ՝ Հարավային Ամերիկայի թիմերից լավագույն վիճակահանությունը մենք ունենք: Ավելի բարդ է, երբ խմբում կա բացահայտ ֆավորիտ, իսկ երկու թիմեր պայքարում են երկրորդ տեղի համար: Այդ դեպքում, պետք է հաղթել առնվազն երկու խաղում: Իսկ հիմա խմբում կունենանք մեկ մրցակից: Կարծում եմ՝ Ուրուգվայը առանց դժվարության կհաղթահարի խմբային փուլի արգելքը»,- 73-ամյա Սերխիո Մարկարյանի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

A խումբ. Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Ուրուգվայ:

B խումբ. Պորտուգալիա, Իսպանիա,  Մարոկկո, Իրան:

C խումբ. Ֆրանսիա, Ավստրալիա, Պերու, Դանիա:

D խումբ. Արգենտինա, Իսլանդիա, Խորվաթիա, Նիգերիա:

E խումբ. Բրազիլիա, Շվեյցարիա, Կոստա Ռիկա, Սերբիա:

F խումբ. Գերմանիա, Մեքսիկա, Շվեդիա, Հարավային Կորեա:

G խումբ. Բելգիա, Պանամա, Թունիս, Անգլիա:

H խումբ. Լեհաստան,  Սենեգալ, Կոլումբիա, Ճապոնիա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով