21:45  ,  1 դեկտեմբերի, 2017

Մարադոնա. Արգենտինային բաժին է հասել անցողիկ խումբ

Լեգենդար արգենտինացի Դիեգո Մարադոնան վստահ է, որ Արգենտինայի ազգային հավաքականը կկարողանա 2018թ. աշխարհի առաջնությունում հաղթահարել խմբային փուլի արգելքը:

«Անցողիկ խումբ է: Ես նայեցի մեր մրցակիցներին: Արգենտինայի թիմը պետք է արագացնի խաղը, բայց խումբը անցողիկ է»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է sport-express-ը:

D խմբում Արգենտինայի հավաքականի մրցակիցները կլինեն Իսլանդիան, Խորվաթիան ու Նիգերիան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով