11:51  ,  30 նոյեմբերի, 2017

«Չելսին» եւս կպայքարի Օզիլի համար

Լոնդոնի «Արսենալի» եւ Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտնվել է նաեւ Լոնդոնի «Չելսիի» հետաքրքրությունների դաշտում, հաղորդում է Bild-ը: 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմի հետ ավարտվում է հաջորդ ամռանը, եւ նա անվճար կտեղափոխվի այլ ակումբ:

Մեսութ Օզիլը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Արսենալի» հետ, որը կձգտի արդեն հունվարին ամեն գնով վաճառել նրան:

Մեսութ Օզիլի ծառայություններով հետաքրքրված են նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ կատալոնական «Բարսելոնան»:

Օզիլի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում