02:13  ,  30 նոյեմբերի, 2017

Նեյմարի եւ Կավանիի գոլերը հաղթանակ բերեցին ՊՍԺ-ին

Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրում ՊՍԺ-ն տանը 2:0 հաշվով հաղթեց «Տրուային»: Աչքի ընկան բրազիլացի Նեյմարն ու ուրուգվայցի Էդինսոն Կավանին:

ՊՍԺ-ն 41 միավորով առաջին տեղում է եւ 10 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Մարսելի» նկատմամբ: «Լիոնն» ու «Մոնակոն» վաստակել են 29-ական միավոր:

Ֆրանսիայի առաջնություն, 15-րդ տուր

ՊՍԺ - «Տրուա»՝ 2:0

Նեյմար, 73, Էդինսոն Կավանի, 90

Չիրացրած 11մ՝ Կավանի, 41

«Նանտ» - «Մոնակո»՝ 1:0

Լուկաս Լիմա, 90+2

«Լիոն» - «Լիլ»՝ 1:2

Մարիանո, 36 – Տիագո Մենդես, 21, Էսեկիել Պոնսե, 40

Չիրացրած 11մ՝ Նաբիլ Ֆեկիր («Լիոն»), 56

«Մեց» - «Մարսել»՝ 0:3

Ֆլորիան Տովեն, 18, Լուիս Գուստավո, 36, Լուկաս Օկամպոս, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով