21:43  ,  29 նոյեմբերի, 2017

Ֆլոյդ Մեյվեզեր. Այլեւս երբեք չեմ մենամարտի

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերի աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը (50 հաղթանակ, 0 պարտություն, 27 նոկաուտ) հերքել է լուրերը, թե պատրաստվում է եւս մեկ մենամարտ անցկացնել պրոֆեսիոնալ ռինգում:

«Ես երջանիկ եմ ռինգից դուրս: Այլեւս երբեք ոչ մի գումարի համար չեմ մենամարտի»,- ամերիկացի բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է BoxingScene-ը:

Ամերիկյան մամուլը գրել էր, որ Մեյվեզերը լիարժեք ծանրաբեռնվածությամբ մարզումներ է անցկացնում եւ պատրաստվում է եւս մեկ մենամարտի:

Հիշեցնենք, որ օգոստոսին Մեյվեզերը տեխնիկական նոկաուտով պարտության մատնեց իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին, որը ռեւանշ-մենամարտի հույս ունի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս