15:47  ,  29 նոյեմբերի, 2017

Մարիա Շարապովային ամուսնության առաջարկ են արել մրցախաղի ժամանակ

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան այս օրերին ցուցադրական մրցախաղեր է անցկացնում աշխարհի տարբեր հատվածներում: Թուրք թենիսիստուհի Չագլա Բյույուկակչայի դեմ՝ Ստամբուլում կայացած մրցախաղի ժամանակ երկրպագուներից մեկը տրիբունայից ամուսնության առաջարկ է արել Շարապովային:

«Հնարավոր է»,- լսելով առաջարկը՝ պատասխանել է ռուս թենիսիստուհին, որի ասածը երկրպագուներն ընդունել է ծափահարություններով ու ծիծաղով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում