13:10  ,  29 նոյեմբերի, 2017

NBA. Լեբրոն Ջեյմսի կարիերայի առաջին հեռացումն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում փոխչեմպիոն «Քլիվլենդը» 108:97 հաշվով տնային հաղթանակ է տարել «Մայամիի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել ամերիկացի Կեւին Լավը, որը «Քլիվլենդի» կազմում վաստակել է 38 միավոր: «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը հավաքել է 21 միավոր, իսկ երրորդ քառորդում խաղահրապարակից հեռացվել է մրցավարի հետ վիճելու համար: Դա Լեբրոնի կարիերայի առաջին հեռացումն էր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Սակրամենտոյի» խաղացող Դե՛Աարոն Ֆոքսը:  

NBA, կանոնավոր առաջնություն

«Քլիվլենդ» – «Մայամի»՝ 108:97 (35:24, 40:25, 18:25, 15:23)

«Յուտա» – «Դենվեր»՝ 106:77 (26:24, 22:25, 28:17, 30:11)

«Սակրամենտո» – «Միլուոկի»՝ 87:112 (26:32, 11:29, 22:31, 28:20)

«Չիկագո» – «Ֆինիքս»՝ 99:104 (29:28, 14:18, 27:27, 29:31)

«Մինեսոտա» – «Վաշինգտոն»՝ 89:92 (30:23, 21:20, 20:25, 18:24)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում