21:10  ,  27 նոյեմբերի, 2017

Զիդանը ցանկանում է «Ռեալում» տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարտիալը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» տեսադաշտում: Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր է երիտասարդացնել կազմը եւ ցանկանում է թիմ հրավիրել 21-ամյա ֆրանսիացի խաղացողին, գրում է Daily Mail-ը:

«Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է անգլիական ակումբին Մարտիալի տրանսֆերային իրավունքի համար հաջորդ ամռանն առաջարկել 90 միլիոն եվրո:

Մարտիալի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում Մարտիալը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» 18 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս