12:41  ,  27 նոյեմբերի, 2017

Հայաստանի երիտասարդ ըմբիշները մեդալ չեն նվաճել աշխարհի առաջնությունում

Հայաստանի ըմբիշները մեդալներ չեն նվաճել Լեհաստանում նոյեմբերի 21-26-ը տեղի ունեցած մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել Տարոն Դումոյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Արմեն Հակոբյանը (71 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) եւ Գեղամ Թորգոմյանը (85 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ գորգ են դուրս եկել Գեւորգ Թադեւոսյանը (57 կգ), Ղազար Համբարձումյանը (61 կգ), Խաչատուր Պապիկյանը (70 կգ) եւ Հրայր Ալիխանյանը (74 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում