02:11  ,  27 նոյեմբերի, 2017

ՊՍԺ-ն հաղթեց «Մոնակոյին» Կավանիի եւ Նեյմարի գոլերի շնորհիվ

Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրի կենտրոնական խաղում չեմպիոն «Մոնակոն» ընդունեց առաջատար ՊՍԺ-ին: Հաղթանակ տարան հյուրերը: Աչքի ընկան ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին եւ բրազիլացի հարձակվող Նեյմարը, որը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը:

ՊՍԺ-ն 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լիոնն» ու «Մոնակոն» ունեն 29-ական միավոր:

Ֆրանսիայի առաջնություն, 14-րդ տուր

«Մոնակո» - ՊՍԺ՝ 1:2

Ժոաու Մոուտինյու, 81 – Էդինսոն Կավանի, 19, Նեյմար, 52, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով