20:36  ,  24 նոյեմբերի, 2017

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ջեֆերսոն Ֆարֆանը ճանաչվել է Եվրոպայի լիգայի 5-րդ տուրի լավագույն խաղացող: Քվեարկությունն ավարտվել է ՈւԵՖԱ-ի կայքում:

Դանիական «Կոպենհագենի» դեմ խաղում դուբլի հեղինակ դարձած Ֆարֆանը ստացել է ձայների 41 տոկոսը: Ռուսական թիմը հաղթել էր 2:1 հաշվով:

Երկրորդ տեղը գրավել է «Միլանի» հարձակվող Անդրե Սիլվան՝ 25 տոկոս: Եռյակւ եզրափակել է Պրահայի «Սլավիայի» կիսապաշտպան Յոզեֆ Գուշբաուերը՝ 14 տոկոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով