13:20  ,  24 նոյեմբերի, 2017

«Ատալանտայի» ֆուտբոլիստները «Էվերտոնի» նկատմամբ վստահ հաղթանակը տոնել են մրցավարի լուսատախտակով (ֆոտո)

Իտալական «Ատալանտայի» ֆուտբոլիստները Եվրոպայի լիգայի 5-րդ տուրում անգլիական «Էվերտոնի» նկատմամբ 5:1 հաշվով արտագնա հաղթանակից հետո չորրորդ մրցավարի լուսատախտակն իրենց հետ տարել են հանդերձարան: Նրանք լուսատախտակի վրա նշել են հանդիպման հաշիվը:

«Եթե դուք չեք հավատում երազանքներին, ապա պետք է ձգտել դրանց: Մենք արեցինք դա եւ մտանք պատմության մեջ»,- նշված է «Ատալանտայի» թվիթերյան էջում հրապարակված լուսանկարի վրա:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի E խմբի 5-րդ տուրից հետո «Ատալանտան» ու ֆրանսիական «Լիոնը» հավաքել են 1-ական միավոր եւ ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիր: Հունական «Ապոլոնն» ունի 3 միավոր, իսկ «Էվերտոնը»՝ 1: «Էվերտոնը» դարձավ Անգլիայի Պերմեր լիգան ներկայացնող վատագույն ակումբը Եվրոպայի լիգայում, որն անցկացվում է 2009/10 մրցաշրջանից: Լիվերպուլ քաղաքի ներկայացուցիչն առաջին անգլիական ակումբն է, որը Եվրոպայի լիգայի խմբային փուլի մեկնարկային 5 տուրերում վաստակել է ընդամենը մեկ միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով