01:59  ,  24 նոյեմբերի, 2017

Եվրոպայի լիգա. «Միլանի» խոշոր հաղթանակն ու օրվա արդյունքները

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 5-րդ տուրի հանդիպումներն անցկացրին նաեւ A, B, C, D, E, F խմբերում ընդգրկված թիմերը: Օրվա ամենախոշոր հաշվով հաղթանակները տարան իտալական թիմերը եւ ֆրանսիական «Լիոնը»: «Միլանը» 5:1 հաշվով առավելության հասավ «Աուստրիայի» նկատմամբ: «Ատալանտան» Լիվերպուլում նույն հաշվով ուժեղ էր «Էվերտոնից»: «Լիոնը» 4:0 հաշվով հաղթել Կիպրոսի «Ապոլոն Լիմասոլին»:

Վերջին տուրից առաջ փլեյ-օֆֆի ուղեգրեր ապահովել են «Վիլյառեալը», «Դինամո Կիեւը», «Ստյաուան», «Արսենալը», «ՌԲ Զալցբուրգը», «Էստերսունդը», «Լացիոն» ու «Նիցան», «Զենիթն» ու «Ռեալ Սոսյեդադը»:

Եվրոպայի լիգա, 5-րդ տուր

A խումբ

«Մաքաբի Թել Ավիվ» - «Սլավիա Պրահա»՝ 0:2

«Աստանա» - «Վիլյառեալ»՝ 2:3

B խումբ

«Պարտիզան» - «Յանգ Բոյզ»՝ 2:1

«Շկենդերբեու» - «Դինամո Կիեւ»՝ 3:2

C խումբ

«Բրագա» - «Հոֆենհայմ»՝ 3:1

«Լուդոգորեց» - «Իստանբուլ Բաշակշեհիր»՝ 1:2

D խումբ

ԱԵԿ - «Ռիեկա»՝ 2:2

«Միլան» - «Աուստրիա»՝ 5:1

E խումբ

«Էվերտոն» - «Ատալանտա»՝ 1:5

«Լիոն» - «Ապոլոն Լիմասոլ»՝ 4:0

F խումբ

«Շերիֆ» - «Զլին»՝ 1:0

«Լոկոմոտիվ Մոսկվա» - «Կոպենհագեն»՝ 2:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում