09:44  ,  24 նոյեմբերի, 2017

Մենի Պակյաոն ակնարկել է Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտի մասին (ֆոտո)

Ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկ Մենի Պակյաոն ակնարկել է, որ կարող է մենամարտել UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորի հետ:

«Ուրախ Գոհաբանության օր: Մնա լավ մարզավիճակում, ընկերս: Իսկական բռնցքամարտի մենամարտը կլինի 2018 թվականին»,- Ինստագրամում գրել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոնը՝ տեղադրելով Մաքգրեգորի լուսանկարը:

Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշել էր այս տարվա օգոստոսի 26-ին՝ Լաս Վեգասում տեխնիկական նոկաուտով պարտվելով պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերին: 38-ամյա Պակյաոն նախորդ մենամարտն անցկացրել էր հուլիսի 1-ին՝ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով ավստրալացի Ջեֆ Հորնին: Այդ մենամարտում ֆիլիպինցին կորցրեց կիսամիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Happy Thanksgiving! Stay fit my friend. #realboxingmatch #2018 @thenotoriousmma

A post shared by Manny Pacquiao (@mannypacquiao) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում