09:12  ,  24 նոյեմբերի, 2017

ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լեւոն Արոնյան vs Եվգենի Տոմաշեւսկի

Իսպանական Մալյորկայում ավարտին մոտեցող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» վերջին փուլի մրցաշարում նոյեմբերի 24-ին կկայանան նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները:

Միանձնյա առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի ռուսաստանցի Եվգենի Տոմաշեւսկու հետ: Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին:

7-րդ տուրից հետո հայկական շախմատի առաջատարն ունի 4.5 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Տոմաշեւսկին 4 միավորով բաժանում է 2-9-րդ տեղերը:

Նախորդ 7 տուրերում Լեւոն Արոնյանը հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին ու ռուսաստանցի Էրնեստո Ինարկիեւին, ինչպես նաեւ ոչ ոքի խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, չինացի Դին Լիրենի, հունգարացի Ռիչարդ Ռապորտի ու ռուսաստանցիներ Դմիտրի Յակովենկոյի եւ Պյոտր Սվիդլերի հետ:

Հիշեցնենք, որ շվեյցարական մրցակարգով (9 տուր) անցկացվող մրցաշարին Լեւոն Արոնյանից բացի մասնակցում են՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ),  Դին Լիրենը (Չինաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Լի Չաոն (Չինաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա), Եվգենի Տոմաշեւսկին (Ռուսաստան), Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա), Էրնեստո Ինարկիեւը (Ռուսաստան), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան) Ալեքսանդր Ռեւզանցեւը (Ռուսաստան) եւ Յոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա): 

Մրցաշարը կտեւի մինչեւ նոյեմբերի 25-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում