00:43  ,  24 նոյեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է Մուսա Դեմբելեի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Սելթիկի» 21-ամյա ֆրանսիացի հարձակվող Մուսա Դեմբելեին: Անգլիական ակումբն արդեն սկսել է բանակցությունները շոտլանական թիմի եւ ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, գրում է ֆրանսիական L’Equipe-ը:

Մուսա Դեմբելեի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Լոնդոնի «Չելսին»:

Շոտլանդիայի ընթացիկ առաջնությունում Դեմբելեն մասնակցել է 8 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում