23:26  ,  23 նոյեմբերի, 2017

Ռոնալդուն ու Նեյմարը կրկնել են Դել Պիերոյի եւ Ռեբրովի նվաճումը

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը Չեմպիոնների լիգայում կրկնել են իտալացի Ալեսանդրո Դել Պիերոյի եւ ուկրաինացի Սերգեյ Ռեբրովի նվաճումը՝ գոլի հեղինակ դառնալով խմբային փուլի առաջին հինգ հանդիպումներում:

5-րդ տուրում Ռոնալդուն դուբլի հեղինակ էր դարձել Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի դեմ արտագնա խաղում (6:0), Նեյմարը Փարիզում երկու անգամ գրավել էր շոտլանդական «Սելթիկի» դարպասը (7:1):

«Յուվենտուսի» հարձակվող Դել Պիերոն այս նվաճումն ունեցել է 1995-1996թթ. մրցաշրջանում, Կիեւի «Դինամոյի» հարձակվող Ռեբրովը՝ 1997-1998թթ. մրցաշրջանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում