22:49  ,  23 նոյեմբերի, 2017

Ռոբինյոն դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի եւ «Միլանի» նախկին հարձակվող Ռոբինյոն դատապարտվել է 9 տարվա ազատազրկման խմբակային բռնաբարության մասնակցելու համար, հաղորդում է ANSA-ը:

Հանցագործությունը տեղի է ունեցել 2013թ. հունվարի 22-ին Միլանում: 33-ամյա ֆուտբոլիստն ու եւս հինգ տղամարդ միլանյան դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել 22-ամյա ալբանացի կնոջ բռնաբարության մեջ:

Ռոբինյոն անցած տարի չինական «Գունաչժոու Էվերգրանդից» տեղափոխվել բրազիլական «Աթլետիկո Մինեյրո»:

Ռոբինյոն «Միլանի» խաղացող է եղել 2010-2015 թվականներին: Նա հանդես է եկել նաեւ «Սանթոսում», Մադրիդի «Ռեալում», «Մանչեսթեր Սիթիում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում