20:10  ,  23 նոյեմբերի, 2017

Մեսութ Օզիլը «Բարսելոնայից» պահանջում է բարձր աշխատավարձ եւ միանվագ բոնուս

Լոնդոնի «Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը ցանկանում է «Բարսելոնայում» վաստակել շաբաթական 370 հազար եվրո, եթե տեղի ունենա իր տեղափոխությունը կատալոնական ակումբ, հաղորդում է իսպանական AS-ը:

29-ամյա ֆուտբոլիստը նաեւ ակնկալում է միանվագ բոնուս «Բարսելոնայի» առաջարկն ընդունելու համար: Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը ցանկանում է Օզիլին ձեռք բերել արդեն հունվարին:

Գերմանիայի հավաքականի խաղացողի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: Կողմերը համաձայնության չեն հասնում պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Օզիլի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում