19:44  ,  23 նոյեմբերի, 2017

«Բավարիայի» երկրպագուները խաղադաշտ են նետել կեղծ թղթադրամներ (ֆոտո)

Բրյուսելում «Անդերլեխտի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպման ժամանակ Մյունխենի «Բավարիայի» երկրպագուները խաղադաշտ են նետել կեղծ թղթադրամներ՝ բողոքելով տոմսերի բարձր գների դեմ, հաղորդում է Marca-ն:

Հյուրերի տրիբունայում տոմսի գինը հասել է 100 եվրոյի: Մյունխենցի երկրպագուները նաեւ պաստառ են պարզել գրությամբ. «Վերջապես, բավարարվա՞ծ եք ձեր ագահությամբ»:

Հիշեցնենք, որ «Բավարիան» արտագնա խաղում առավելության է հասել 2:1 հաշվով: Գերմանիայի չեմպիոնները ժամանակից շուտ նվաճել են 1/8 եզրափակիչի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում